Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Մենք սպասում ենք գալիք ընտրություններին

Մենք սպասում ենք գալիք ընտրություններին
31.01.2013 | 22:59

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան ասել է, որ Եվրամիությունը ուշադրությամբ հետևելու է նախագահական ընտրություններին, որոնք իրենց նշանակությունը կունենան հայ-եվրոպական հարաբերությունների զարգացման մեջ: «Մենք սպասում ենք, որ գալիք ընտրությունները կանցնեն միջազգային նորմերին եւ Հայաստանի ստանձնած պարտավորություններին համապատասխան և ամբողջովին վստահելու ենք այն գնահատականին, որը կտրվի ԵԱՀԿ/ԺՄՀԻԳ դիտորդական առաքելության կողմից, որը մենք ընկալում ենք որպես այստեղ` Հայաստանում, գործող ամենակոմպետենտ դիտորդական առաքելություն: Ուստի, մեծ ուշադրություն ենք դարձնելու ԵԱՀԿ/ԺՄՀԻԳ-ի զեկույցին»:

Դիտվել է՝ 1000

Մեկնաբանություններ